Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը

Քաղաքականություն

23.11.2026 | 20:07

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետ։ Քննարկման առանցքում եղել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

«Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ են կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment