Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երկուշաբթի՝ փետրվարի 16-ի գիշերը, Աթենքի հյուրանոցի համարում հայտնաբերվել է «Թեհրան» հանրաճանաչ հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր 52-ամյա Դանա Էդենի մարմինը։
Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են, և Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։
Դանա Էդենը Հունաստանում էր աշխատանքի բերումով, որտեղ տեղի էին ունենում հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի նկարահանումները (սերիաների մեծ մասը նույնպես նկարահանվել է Հունաստանում)։