Մենք պետք է խոսենք Պուտինի հետ․ Գերմանիայի պաշտպանության նախարար

Մենք պետք է խոսենք Պուտինի հետ․ Գերմանիայի պաշտպանության նախարար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է խոսել եվրոպացիների հետ և նույնիսկ հրավիրում է նրանց Մոսկվա։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այս առիթով երկու անգամ է արտահայտվել։ Նախ Վարշավա կատարած այցի ընթացքում նա ասել է, որ բաց է նման հնարավորության համար։

«Մոսկվա մեկնելու հրավերը մերժելը միանգամայն սխալ ուղերձ կլիներ։ Մենք պետք է խոսենք. ի վերջո արդյունքի հասնում են միայն երկխոսության միջոցով։

Եթե բանակցությունները կայանան, մեկ բան պետք է հստակ լինի՝ հրադադարը պետք է լինի դրանց անբաժանելի մասը։ Չի կարելի կրակել ու միաժամանակ ձևացնել, թե պատրաստ ես բանակցությունների։ […] Բավական է տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը պատերազմ վարում Ուկրաինայում, որպեսզի համոզվես՝ գրեթե ոչինչ չի վկայում, որ նախագահ Պուտինն իսկապես պատրաստ է բանակցությունների։ […] Ինքնին հասկանալի է նաև, որ Մոսկվան դրա համար նախընտրելի վայր չէ»,— նշել է նա, փոխանցում է Bild-ը։

Leave a comment