Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները

Քաղաքականություն

23.11.2026 | 18:26

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը դրական են գնահատվել «ԹՐԻՓՓ» նախագծի երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հիմնադրումը՝ կարևորելով բաժնետիրական համաձայնագրի և կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտը։

Կառավարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները դրական են գնահատել «ԹՐԻՓՓ» երկաթուղու, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով դրանց կարևորությունը հետագա աշխատանքների, այդ թվում՝ շինարարության մեկնարկի նախապատրաստման տեսանկյունից։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և արձանագրված առաջընթացի շուրջ։

Այս համատեքստում ընդգծվել է բաժնետիրական համաձայնագրի և ընկերության կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտի կարևորությունը։

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախագծի շրջանակներում առաջիկա անելիքների վերաբերյալ։

Leave a comment