Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առաջիկայում նաև անձրև է սպասվում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (16.02-21.02.2026թ.)

 

  Պայմանական նշաններ

    Քամու արագությունը Բոֆորտի սանդղակով

   

Երևան քաղաքում՝

Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև:

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

 

Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        17.6°C (2016թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա           – 15.3°C (2017թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան        0.2°C

Leave a comment