Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Ֆրանսիշկու Մոուրան անհասկանալի ինքնագոլի հեղինակ է դարձել:
Երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պարեդեսի» դեմ Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում 27-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը 57-րդ րոպեին գրավել է սեփական դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Այդ անհաջողությունից հետո Մոուրան չի կարողացել զսպել արցունքները և մի քանի անգամ խնդրել է փոխարինել իրեն, սակայն մարզիչը չի կատարել փոխարինում:
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, և «Պորտուն» հաղթանակի է հասել հետխաղային 11-մետրանոցներով:
Ֆրանսիշկու Մոուրան 2024 թվականից է հանդես գալի «Պորտուի» կազմում:
Դավիթ Եղիազարյան