Տաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Տաջիկստանը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին․ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Ըստ փաստաթղթի, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Տաջիկստանը նոյեմբերի 20-ին կազմակերպությանը տեղեկացրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունից դուրս գալու մասին։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական ծանուցումը ստանալուց մեկ տարի անց՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին։

Տաջիկստանը ստորագրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը 1998 թվականին, իսկ վավերացրել՝ 2000 թվականին։ Կանոնադրության համաձայն՝ ցանկացած մասնակից պետություն կարող է դուրս գալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով։ Դուրս գալու գործընթացն ուժի մեջ է մտնում ծանուցումը ստանալուց մեկ տարի անց, եթե այլ ժամկետ նշված չէ։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարել էր, որ Տաջիկստանը չի կատարել Հռոմի կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունները 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դուշանբե կատարած պետական ​​այցի ընթացքում։

Leave a comment