Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել ազգային թիմում իր նախկին թիմակից Գեւորգ Ղազարյանին։

Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր Գյումրիի «Շիրակը»։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Դենիս Ջորկաեֆն է, որին առաջադրել է «Սյունիքը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։

Leave a comment