Էներգետիկ միավորման հարցում կան միայն հայտարարություններ, լուրջ փաստաթուղթ չկա․ փորձագետ

https://arm.sputniknews.ru/20261123/energetik-miavvorman-harcum-kan-miajn-hajtararutjunner-lurj-pastatught-chka-pvordzaget-109668563.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109663145_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ca58adf6957ee5980008d9cf4ef4ec6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմային էներգետիկա, էներգետիկա

ատոմային էներգետիկա, էներգետիկա

Բաժանորդագրվել

Ըստ Արմեն Մանվելյանի` անհասկանալի է` էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց ինչ են պահանջում Բաքուն և Անկարան։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի էներգահամակարգերին Հայաստանի միանալու համար միայն քաղաքական PR–հայտարարություններ են, որոնք բավարար չեն, իսկ ՀԱԷԿ-ի փակման պահանջի և տեխնիկական լուծումների բացակայության պայմաններում անհրաժեշտ է նախևառաջ հաշվի առնել Հայաստանի շահերը։ Այս մասին «Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը. իրատեսական հաշվա՞րկ, թե՞ քաղաքական կոնյուկտուրա» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց էներգետիկ և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի էներգահամակարգերի փոխկապակցման հարցն ակտիվորեն քննարկվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և մասնավորապես «Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի համատեքստում:

Նրա խոսքով` էներգետիկ փոխկապակցվածության հարցն ունի մի քանի կողմ, և էներգահամակարգերի միավորման համար միայն քաղաքական որոշումը բավարար չէ։

«Անհրաժեշտ են տեխնիկական ենթակառուցվածքներ, համապատասխան պայմանավորվածություններ և կողմերի շահագրգռվածություն։ Նախաձեռնությունն անհրաժեշտ է գնահատել նախևառաջ Հայաստանի շահերի տեսանկյունից։ Կարևոր է հասկանալ՝ արդյոք այն ենթադրում է էլեկտրաէներգիայի արտահանո՞ւմ, թե՞ ներմուծում, և որքանով դա ձեռնտու կլինի երկրին։ Կան հայտարարություններ, կա որոշակի փիառ, բայց պարզ չէ դրա տեխնիկական մասը, առավել ևս դրա փաստաթղթավորումը մենք չենք տեսնում այս պահին, հասկանալու համար, թե ինչ է ենթադրվում այդ փոխկապակցվածության ներքո»,- նշեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ նախկինում գոյություն է ունեցել Լաչինով անցնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որը կապում էր Հայաստանն Արցախին (այժմ Ադրբեջանի հսկողության տակ է–խմբ.), ինչպես նաև դեռևս խորհրդային շրջանում կառուցված գիծը՝ Թուրքիայի ուղղությամբ։ Մանվելյանը բացատրեց, որ միայն նման գծերի առկայությունը չի նշանակում, որ 2 երկրի էներգահամակարգերը տեխնիկապես միավորված են։

Մասնագետը նշեց, որ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ`

միաժամանակ ուշադրություն հրավիրելով Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) փակելու վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների վրա։

«Արդյոք սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց նրանք պահանջում են փակել ԱԷԿ-ը։ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարել դրա դիմաց։ Հայկական կողմը որևէ որոշակի բան չի ասել՝ միայն հայտարարելով, որ շարունակելու է ԱԷԿ-ի շահագործումը»,- նշել է Մանվելյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին «Digitec 2026»-ի շրջանակում հայտարարեց, որ TRIPP նախագծի մեկնարկին զուգահեռ Հայաստանի էլեկտրական ցանցը կկապակցվի Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ցանցերի հետ:

ՀՀ կառավարությունը հայտարարել է Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու և նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ չնայած Անկարայի և Բաքվի կողմից պարբերաբար հնչող՝ գործող ատոմակայանը փակելու պահանջներին։

Leave a comment