ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը տեխնոլոգիական Nvidia ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի վերադարձն է ընկերության ղեկավարի պաշտոնին։
«Հուսով եմ, որ տնօրենների խորհուրդը կրկին աշխատանքի կընդունի Ջենսեն Հուանգին։ Դա լավագույն լուծումը կլինի ինչպես ընկերության, այնպես էլ ԱՄՆ-ի համար», – Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։
Ջենսեն Հուանգը Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը լքել է 2026 թվականի նոյեմբերի 12-ին՝ արտամուսնական ենթադրյալ կապերի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Դրանց թվում հիշատակվում է նաև մի կնոջ հետ ենթադրյալ կապը, որին կասկածում են Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության մեջ։
Ընկերության տնօրենների խորհուրդը նրա կամավոր հրաժարականը պայմանավորել է կորպորատիվ չափանիշներին հակասող վարքագծով։ Nvidia-ի ժամանակավոր ղեկավարումն ստանձնել է ֆինանսական տնօրեն Կոլետ Քրեսը։
Չնայած Դոնալդ Թրամփի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների աջակցությանը՝ նոյեմբերի 17-ին ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ մտադիր չէ նախկին ղեկավարին վերադարձնել պաշտոնին։