Փաշինյան ու Թրամփը ազդարարեցին TRIPP նախագծի մեկնարկը

https://arm.sputniknews.ru/20261123/pashinjan-u-trampy-azdararecin-tripp-nakhagtsi-meknarky-109664570.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109656268_115:0:1104:742_1920x0_80_0_0_64a3935f8694db5bafdbeaa5f8f00014.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան

հայաստան, դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Նախագիծը նպաստելու է արտաքին շուկաների հասանելիության ավելացմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձներով ազդարարեցին TRIPP նախագծի պաշտոնական մեկնարկը։

Փաշինյանն իր ուղերձում շեշտեց, որ այսօր պատմական օր է, քանի որ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: Վարչապետի գնահատմամբ՝ անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքների մեկնարկն է տրվում։

«Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից, TRIPP-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը»,- իր ուղերձում նշեց Փաշինյանը։

Նա վստահ է, որ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում և էականորեն նպաստելու է արտաքին շուկաների հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։

«TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և TRIPP-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը»,- շեշտեց Փաշինյանը։

Leave a comment