Արդեն տեսանք ինչ չկա Փաշինյանի հրապարակած տեքստում.
Ոչ մի էական դրական բարեփոխում ժողովրդի համար,
Անկախության հռչակագրից հրաժարում, արդյունքում նաև Հայոց Ցեղասպանության հիշատակման վերացում։
Հիմա տեսնենք ինչ կա՝
Դատավորները դառնում են դատավորների ժամանակավոր պաշտոնակատարներ՝ հետո ՔՊ-ն է որոշելու՝ ով է դատավոր, ով՝ ոչ,
Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվերակելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը,
Սահմանադրություն ընդունելու համար իջեցնում են անհրաժեշտ մանդատների թիվը,
Կետ են ամրագրում, որով ՀՀ-ում գործող ցանկացած կուսակցության, ցույց անող ցանկացած քաղաքկան ուժի գործունեություն ՍԴ-ն կարող է արգելել,
Ներդնում են քաղաքացուն քաղաքացիություն զրկելու մասին կետ թե բա «սահմանադրական կարգի դեմ» հանցագործությունների համար կարող ենք զրկել քաղաքացիությունից
Իշխող մեծամասնությանը տալիս են հնարավորություն ցանկացած ժամանակ ԱԺ-ն ցրելու
Մի խոսքով, ճիշտ էր Փաշինյանը, սա միայն Ալիևյան Սահմանադրություն չի, համարյա ֆյուրերական սահմանադրություն։
Երբ համատեղվել են Ալիևի ու Փաշինյանի նպատակները։
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր