ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ո՛Չ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը
1.«Ալիևյան սահմանադրությունը» հավասարեցվել է «քո սահմանադրությանը»:
Ալիևի սահմանադրությունը չի կարող դառնալ որևէ Հայի սահմանադրություն:
Այն ինչ Ալիևինն է, չեք կարող դարձնել իմը:
2.Եվ եթե թվում էր, որ գործող իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը կհաներ և զուտ դրանով կբավարարեր Ալիևի և Էրդողանի (Ցեղասպանության մասով) պահանջը, հիասթափեցնեմ: Այդ երկուսը Փաշինյանի գրչով վերաշարադրում են մեր պետության ստեղծման պատմությունը և ջնջում անկախության հռչակագրի բովանդակությունը:
Սատանան դետալների մեջ է:
Իրականում հնարավորություն չունենալով Անկախության հռչակագրի փաստաթղթում որևէ փոփոխություն անելու, սահմանադրության նոր նախագծով հենց այդ պատվերն է փորձ արվում իրականացնել՝
«2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը ՀԻՄՆԱԴՐԵԼ է իր անվտանգությունը,
ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և
զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները
պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է։»
Վերոնշյալ բոլոր նպատակների գոյությունն ու պետական շահ լինելը նորություն չեն ոչ մեկի համար:
Հարցն այն է, որ Փաշինյանը, ալիևյան խորամանկությամբ, չունենալով անկախության հռչակագիրը փոխելու որևէ հնարավորություն, որոշել է 35 տարի առաջ հիմնադրված պետության հիմնադրման նպատակը վերաշարադրել:
Դու չես կարող ժամանակի անիվը հետ տալ ու հայ ժողովրդի միաձայն արտահայտած կամքով արդեն իսկ հռչակած հիմնադրումը խմբագրել՝ օրը մեջ սրտիդ ուզած կամ Ալիևի ու Էրդողանի սրտի ուզած պսևդո-պետության նկարելով:
Հ.Գ. Նախորդ հանրաքվեների կեղծիքից խոսում է ամենամեծ ընտրական ռեպրեսիաներով ու օրը ցերեկով մի ամբողջ կուսակցություն ԱԺ-ից դուրս թողած ուժը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը: Ուժ ու կորով ՀՀ քաղաքացիներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: