Քաղաքականություն
23.11.2026 | 12:25
Ռուսաստանի հարձակման հետևանքով Կիևի մարզի Դիմեր ավանում զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն, գրում է Current time-ը։
Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում երեխա կա։ Տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ փրկարարներն աշխատել են ամբողջ գիշեր։
«Քայլ առ քայլ, փլատակները մաքրելով, նրանք փնտրում էին մարդկանց, որոնց կյանքը խլել է թշնամու հարձակումը։ Միայն օդային տագնապի ազդանշաններն են ստիպում փրկարարներին ժամանակավորապես ընդհատել աշխատանքը, քանի որ նույնիսկ որոնողափրկարարական գործողության ընթացքում նրանք ստիպված են հոգ տանել սեփական անվտանգության մասին»,- նշել են գերատեսչությունից։
Ռուսաստանը Դիմեր ավանին հարվածել է նոյեմբերի 21-ի երեկոյան։ Հարվածի հետևանքով փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում գրել էր, որ հարվածից հետո 14 մարդու հետ կապ հաստատել չի հաջողվում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ փրկարարները որոնում են 11 մարդու։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի