Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում. Նարեկ Մինասյան


Հայաստանի օկուպացված տարածքների հարցը միանշանակ բարձրաձայնվել է: Կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպման քննարկումներին:


«Ասեմ ավելին, առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում:


Հաշվի առնելով, որ նախորդն Ադրբեջանի տարածքում էր տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 13–14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։


 

Leave a comment