Արգենտինայում հրուշակագործները թխել են 720 կգ քաշով տեղի ավանդական աղանդեր (ալֆախոր) Մար դել Պլատա քաղաքի 152-ամյակի առթիվ, գրել են ԶԼՄ-ները։
Անցյալ կիրակի բնակիչների և զբոսաշրջիկների մեծ բազմություն է հավաքվել «ՄԱՐ» թանգարանում՝ համտեսելու աղանդերը, որը հասել էր ռեկորդային 720 կգ քաշի։ Միջոցառման նպատակն է ուշադրություն հրավիրել Մար դել Պլատայի ամենահայտնի արտադրանքներից մեկի վրա։
Ամեն տարի արտադրողների, հրուշակագործների, պիցցայոլոների և պաղպաղակ պատրաստողների միության կողմից խթանվող այս նախաձեռնությունը գրավում է հազարավոր մարդկանց։ 720 կգ ալֆախորի պատրաստումը տևել է 2,5 շաբաթ։ Նախագծին մասնակցել է ութ մարդ, այդ թվում՝ երկու հրուշակագործ Կորդոբայից և մեկ այլ հրուշակագործ Սալտայից։