Բաց սահմանները ոչնչացնում են երկրները. Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ միգրացիոն չափազանց մեղմ քաղաքականությունը կարող է սպառնալ պետության գոյությանը։

«Բաց սահմանները ոչնչացնում են երկրները։ ԱՄՆ-ն շատ մոտ էր դրանցից մեկը դառնալուն, մինչև ես եկա իշխանության»,- գրել է ամերիկյան նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը բազմիցս քննադատել է այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ եվրոպացի դաշնակիցների միգրացիոն քաղաքականությունը՝ այն համարելով չափազանց մեղմ։

Նա բազմիցս հանդես է եկել ԱՄՆ ներգաղթային քաղաքականության խստացման օգտին և համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Նա նաև հայտարարել է ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսման գործողությունն իրականացնելու մտադրության մասին։

Միևնույն ժամանակ, Թրամփի քաղաքական ընդդիմախոսները նրա վարչակազմին մեղադրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարում չափազանց կոշտ միջոցներ կիրառելու և լիազորությունները գերազանցելու մեջ։

Leave a comment