Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը ձգտում է հասնել այն բանին, որ Ռուսաստանը համոզված լինի՝ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ իր հետ առճակատման գնալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
«Մենք ձգտում ենք ապագայի, որտեղ Ուկրաինան անվտանգ կլինի, Եվրոպան՝ ավելի ուժեղ, Ռուսաստանը համոզված կլինի, որ ՆԱՏՕ-ն չի ձգտի առճակատման, իսկ ՆԱՏՕ-ն և նրա գործընկերները վստահ կլինեն, որ Ռուսաստանը կհարգի իր հարևանների ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։