Wildberries-ի գործադիր տնօրենի փոփոխությունը չի ազդի դրա մայր ընկերության գործառնական գործունեության վրա, որը 2024 թվականից RWB Group-ն է։ ՌԻԱ Նովոստիին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«Wildberries-ն RWB Group-ի մաս է կազմում 2024 թվականից։ Բոլոր գործառնական գործունեությունը փոխանցվել է RWB-ին՝ խմբի մայր ընկերությանը։ Էկոհամակարգի զարգացմանը զուգընթաց ձեռք են բերվել նոր ընկերություններ, և Wildberries-ը պահպանել է խմբի որոշ ակտիվների սեփականության իրավունքը, հետևաբար, գործադիր տնօրենի փոփոխությունը գործողություն է, որը չի ազդում ընկերության գործունեության վրա», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալեքսեյ Կուլիկովը Wildberries -ի գործադիր տնօրենի պաշտոնում փոխարինել է Տատյանա Կիմին։
Ընկերությունից նաև նշել են, որ Տատյանա Կիմը շարունակում է զբաղվել RWB Group-ի ռազմավարական զարգացմամբ։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը լրագրողներին հայտնել էր, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել 145 անհատների և կազմակերպությունների, այդ թվում՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ։