https://arm.sputniknews.ru/20261122/lavrvovy-voch-adekvat-e-anvanel-germaniaji-ev-britaniaji-pashtpanutjan-nakhararnerin-109644952.html
Լավրովը ոչ ադեկվատ է անվանել Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարներին
Լավրովը ոչ ադեկվատ է անվանել Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարներին
Sputnik Արմենիա
Հետագա մեկնաբանություններից Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ձեռնպահ է մնացել։ 22.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-22T16:56+0400
2026-11-22T16:56+0400
2026-11-22T16:57+0400
սերգեյ լավրով
գերմանիա
մեծ բրիտանիա
ռուսաստան
ուկրաինա
պենտագոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107279879_0:0:2956:1663_1920x0_80_0_0_fa0d7c2288e27601cc219a19a13ce794.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները, ըստ ամենայնի, «ոչ ադեկվատ վիճակում են»։ Այսպես է նախարարը պատասխանել Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի ԶՈւ հարվածների վերաբերյալ նախարարների արտահայտությունների մասին «Վեստի» տեղեկատվական ծառայության թղթակցի հարցին։Ավելի վաղ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Բորիս Պիստորիուսը և Ուես Սթրիթինգը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստից հետո հանդես էին եկել Ռուսաստանի խորքը Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների վերաբերյալ ԱՄՆ-ի քննադատության դեմ։Դրանից առաջ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլբին հայտարարել էր, որ Կիևի «խորքային հարվածները» Ռուսաստանին հակամարտության ավարտի չեն տանում։ Նույն օրը Պիստորիուսը Կիևի հարվածները քննադատելը «հիմար գործ» էր անվանել։ Հետագայում Գերմանիայի ՊՆ ղեկավարը նշել էր, որ լրագրողի հարցին պատասխանել է իր համար ոչ մայրենի անգլերենով և այդ պատճառով անհամապատասխան արտահայտություն է ընտրել։ Նա ներողություն էր խնդրել Քոլբիից։
գերմանիա
մեծ բրիտանիա
ուկրաինա
պենտագոն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/19/107279879_227:0:2956:2047_1920x0_80_0_0_98fbfb2529dfe0ea1aec5105f3fd8b67.jpg.webp
սերգեյ լավրով, գերմանիա, մեծ բրիտանիա, ռուսաստան, ուկրաինա, պենտագոն
սերգեյ լավրով, գերմանիա, մեծ բրիտանիա, ռուսաստան, ուկրաինա, պենտագոն
Հետագա մեկնաբանություններից Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ձեռնպահ է մնացել։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները, ըստ ամենայնի, «ոչ ադեկվատ վիճակում են»։ Այսպես է նախարարը պատասխանել Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի ԶՈւ հարվածների վերաբերյալ նախարարների արտահայտությունների մասին «Վեստի» տեղեկատվական ծառայության թղթակցի հարցին։
«Ես չեմ կարող մեկնաբանել մարդկանց արտահայտությունները, որոնք, իմ կարծիքով, գտնվում են ոչ ադեկվատ վիճակում»,-ասել է Լավրովը։
Ավելի վաղ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Բորիս Պիստորիուսը և Ուես Սթրիթինգը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստից հետո հանդես էին եկել Ռուսաստանի խորքը Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների վերաբերյալ ԱՄՆ-ի քննադատության դեմ։
Դրանից առաջ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլբին հայտարարել էր, որ Կիևի «խորքային հարվածները» Ռուսաստանին հակամարտության ավարտի չեն տանում։ Նույն օրը Պիստորիուսը Կիևի հարվածները քննադատելը «հիմար գործ» էր անվանել։ Հետագայում Գերմանիայի ՊՆ ղեկավարը նշել էր, որ լրագրողի հարցին պատասխանել է իր համար ոչ մայրենի անգլերենով և այդ պատճառով անհամապատասխան արտահայտություն է ընտրել։ Նա ներողություն էր խնդրել Քոլբիից։