ԱՄՆ բանակը Գերմանիայում փորձարկել է ինքնավար անօդաչու թռչող սարքերի խմբեր արձակելու կայանքը, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Փորձարկումներն անցկացվել են Գրաֆենվյոր զորավարժարանում։ ԱԹՍ-ները արձակվել են R3NEGADE ցամաքային ռոբոտացված հարթակի վրա տեղադրված կայանքից, որից հետո ինքնուրույն հարձակվել են նախապես սահմանված թիրախի վրա։