Հայաստանի և Իրանի ՏՏ նախարարները շրջել են DigiTec 2026-ի տաղավարներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին շրջել են «DigiTec 2026» ցուցահանդեսի տաղավարներում՝ ծանոթանալով տեղական և միջազգային ընկերությունների ներկայացրած տեխնոլոգիական նորարարություններին ու լուծումներին։ Հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Leave a comment