Մալանկարայի եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին

https://arm.sputniknews.ru/20261122/malankaraji-ekeghecu-arajnvordy-zvorakcutjun-e-hajtnel-garegin-b-in-109642932.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109642347_0:0:1138:853_1920x0_80_0_0_736b727a096a85740cf33d30a0cc1c5f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ առաքելական եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

հայ առաքելական եկեղեցի, տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։

«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին»,-ասաց կաթողիկոս-պատրիարքը:

Նոյեմբերի 21-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։

Հյուրերին Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ մայր տաճարում դիմավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Կատարվել է համատեղ աղոթք, որից հետո պատվիրակությունն այցելել է «Տապան» թանգարան։

Հանդիպման ընթացքում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ-ին՝ նրա արտերկիր մեկնելու նկատմամբ ՀՀ իշխանությունների սահմանած արգելքի պատճառով, որն ինքը անհիմն է որակել։

Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին ընդգծել է, որ այցը երկու հնագույն արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է։

Leave a comment