Գեղարքունիքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ Գեղարքունիքի և Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով, մի շարք հասցեներում, տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների և դրանց մետաղական կառուցատարրերի վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում փրկարարները ձեռնարկել են քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ իրականացնելով տապալված ծառի հեռացման, վտանգավոր տարածքի սահմանազատման աշխատանքներ։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment