Երևանը երրորդ տարին անընդմեջ կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը
Երևանը երրորդ տարին անընդմեջ կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը։ Այս անգամ Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը։
ՖԻԲԱ Եվրոպայի որոշմամբ՝ մրցաշարը կանցկացվի 2027 թվականի հուլիսի 6-11-ը։ Եվրոպական տարբեր երկրների պատանեկան հավաքականները Երևանում կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։