Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ ինձ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր է․ Սահակ Մանուկյան

Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը,  դասախոս Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու նախկին որոշումը մնացել է ուժի մեջ։

Հիշեցնենք՝ նախորդ տարի Երևանի Պետական համալսարանից հեռացված դասախոս Սահակ Մանուկյանի իրավունքները դատարանը մարտին վերականգնել էր՝ անվավեր ճանաչելով նրան աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ ռեկտորի հրամանը։

ԵՊՀ-ն, սակայն, վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այս որոշման դեմ, ինչը ևս մերժվել է։

Սահակ Մանուկյանն այս առնչությամբ շեշտել է՝ իրավունքը վեր է կամայականությունից։

«Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ի. Բաղմանյան) 2026 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է։

Սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ ինձ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր է, ուստի գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»,- նշել է Սահակ Մանուկյանը։

Leave a comment