Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես ողջ 40-օրյա պատերազմի ընթացքում, այժմ ևս Իրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով միանգամից մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը։
Ցանցում արդեն հայտնվել են իրանցիների կողմից տարածվող կադրեր այն մասին, որ որոշ նավթատարեր արդեն իսկ պատրաստ են շարժվելու։ Իրավիճակն առայժմ ունի բազմաթիվ հարցականներ, սակայն պարզ է, որ այդ նավթատարների վրա ԱՄՆ-ի ԶՈւ-ի ցանկացած հարձակում դիտարկվելու է լեգիտիմ պատճառ իրանական պատասխան զինված գործողությունների համար։
Կադրերում շրջափակումը ճեղքել պատրաստվող իրանական նավթատարներից մեկն է՝ նկարված իրանցի օգտատիրոջ կողմից և տարածված համացանցում»։