Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ–ի բողոքը․ հեռացված դասախոսը վերականգնվել է իր պաշտոնում

https://arm.sputniknews.ru/20261121/veraqnnich-datarany-merzhel-e-ephi-bvoghvoqy-heracvats-dasakhvosy-verakangnvel-e-ir-pashtvonum-109624828.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/1c/95163953_0:0:800:601_1920x0_80_0_0_ca0025da1282f056ceac5ee975c76e90.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սահակ մանուկյան, երևանի պետական համալսարան (եպհ), դատարան

հայաստան, սահակ մանուկյան, երևանի պետական համալսարան (եպհ), դատարան

Բաժանորդագրվել

Դասախոսի հեռացման պատճառը դարձել էր ՔՊ-ական պատգամավորի դստեր կողմից արված լուսանկարը, որը հասել էր ռեկտորին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ–ի բողոքը, որը վերաբերում էր դոցենտ Սահակ Մանուկյանին պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու որոշմանը։ Մանուկյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»,- գրել է Մանուկյանը։

Ավելի վաղ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր էր ճանաչել ԵՊՀ ռեկտորի՝ Սահակ Մանուկյանին աշխատանքից հեռացնելու հրամանը, պարտավորեցրել նրան վերականգնել իր պաշտոնում` ամբիոնի 0,75 դրույքով դոցենտ, և վճարել պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի հաշվարկով։

Հիշեցնենք՝ այս պատմությունը սկսվել էր 2025 թվականին հոկտեմբերին։ Դոցենտ Սահակ Մանուկյանն ազատվել էր աշխատանքից ԵՊՀ ռեկտորի հրամանով։ Ավելի ուշ պարզվեց, որ հեռացման պատճառն այն է, որ ներկայում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի դուստրը (Մանուկյանի ուսանողներից է. խմբ․) լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել էր Մանուկյանին աշխատանքից ազատելը։

Ազատման պատճառը «ներքին կարգապահական կանոնները խախտելն էր, որը հանգեցրել էր աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի»։

Մանուկյանը նշել էր, որ դատական հայց է ներկայացնել՝ պահանջելով անվավեր ճանաչել ռեկտորի հրամանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա շեշտել էր, որ իր նկատմամբ անարդար և անվավեր որոշում է կայացվել՝ առանց նույնիսկ իրենից բացատրություն ստանալու, առանց իր 15 տարվա գիտամանկավարժական փորձն ու ուսանողների շրջանում բարձր վարկանիշը հաշվի առնելու։

Leave a comment