Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը զուգափայտեր մարզագործիքի վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։
«Շնորհավորում ենք Գրիշային և նրա մարզիչներին՝ հերթական հաջողության կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,- ասվում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։
Գրիշա Սարգսյանը պտտաձող մարզագործիքի վարժությունում նույնպես դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։