Հայաստանի հավաքականի ավագն ապաքինվել է և խաղացել Կրիշտիանու Ռոնալդուի դեմ

Բաժանորդագրվել

Հայ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 80 րոպե, որից հետո փոխարինվել է։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և «Ալ-Ահլիի» կազմում մասնակցել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի հետաձգված հանդիպմանը։

«Ալ-Ահլին» մրցել է Կրիշտիանու Ռոնալդուի թիմի՝ «Ալ-Նասրի» հետ և հաղթել 3։1 հաշվով։

«Ալ-Ահլիի» կազմում աչքի են ընկել Իբանյեսը, Գալենոն և Թոունին, իսկ «Ալ-Նասրի» միակ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն։

Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ է դուրս եկել «Ալ-Ահլիի» մեկնարկային կազմում և խաղացել 80 րոպե։

Նշենք, որ նոյեմբերի սկզբին Էդուարդ Սպերցյանը ազդրի մկանի վնասվածք էր ստացել և բաց էր թողել Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները Կիպրոսի և Լատվիայի դեմ։

Leave a comment