Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր պետություններն են, հատկապես տեխնոլոգիական ոլորտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք այդ հարցը քննարկել ենք համատեղ՝ որպես աշխարհի երեք ամենակարևոր և հզոր պետություններ։ Հատկապես տեխնոլոգիական առումով։ Այս ոլորտում մենք հսկայական առավելությամբ աշխարհի ամենաուժեղներն ենք։ Մենք, անկասկած, ուժ ունենք, մենք ամենահզորներն ենք»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Թրամփն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով երեք երկրների առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ համատեղ դատապարտելու Միջազգային քրեական դատարանի կողմից լիազորությունների չարաշահումը։
Համապատասխան դիրքորոշումն արտացոլվել է նոյեմբերի 19-ին Շենժենում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում։