Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ

Քաղաքականություն

21.11.2026 | 11:55

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ուորեն Դևիդսոնի, Դեյվիդ Թեյլորի և Մայք Քերիի հետ։ 

Դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ուորեն Դևիդսոնի, Դեյվիդ Թեյլորի և Մայք Քերիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–ԱՄՆ երկկողմ օրակարգի ընթացիկ զարգացումները։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ»։

Leave a comment