Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը

Քաղաքականություն

16.02.2026 | 12:34

Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը կշարունակվի փետրվարի 17-ին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ փետրվարի 10-ին կայացած դատավարության ժամանակ հայտարարվել էր դատա​​քննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment