https://arm.sputniknews.ru/20261120/haj-dprvocakany-haghtel-e-ab-i-hamarusastanjan-olimpiadajum-109600740.html
Հայ դպրոցականը հաղթել է ԱԲ-ի համառուսաստանյան օլիմպիադայում
Հայ դպրոցականը հաղթել է ԱԲ-ի համառուսաստանյան օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 16-ից 21-ը Մոսկվայում և նվիրված է եղել «Տիեզերք» թեմային։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T21:51+0400
2026-11-20T21:51+0400
2026-11-20T21:53+0400
օլիմպիադա
հայ
աշակերտ
հաղթանակ
ռուսաստան
տիեզերք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109598781_0:0:1280:721_1920x0_80_0_0_542f6142f70d6643e79ed8867da8e1bf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանցի դպրոցական Գուրգեն Բայբուրդյանը դարձել է Մոսկվայում անցկացված Արհեստական բանականության համառուսաստանյան օլիմպիադայի հաղթող։ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտը նվաճել է Ռուսաստանից և այլ երկրներից մասնակիցներին միավորող մրցույթի բարձրագույն պարգևը։«Միջազգային թրեք» անվանակարգում ինքը մրցում էր Ղազախստանի, Կիպրոսի և Բելառուսի մասնակիցների հետ։Գյումրեցի 16-ամյա դպրոցականը նաև ներկայացրել է տպավորությունները Ռուսաստան իր առաջին ուղևորությունից։«Ինձ այստեղ շատ դուր եկավ։ Շատ գեղեցիկ է և ժամանակակից»,-նշել է նա։Օլիմպիադան անցկացվել է 2026 թվականի նոյեմբերի 16-ից 21-ը և նվիրված է եղել «Տիեզերք» թեմային։ Ամենամյա մրցույթին մասնակցում են 8–11-րդ դասարանների աշակերտներ, քոլեջների ուսանողներ։Սա Գուրգեն Բայբուրդյանի առաջին ձեռքբերումը չէ միջազգային ինտելեկտուալ մրցույթներում։ 2025 թվականին նա ընկերների հետ երկրորդ տեղն էր զբաղեցրել Ալմա Աթայում կայացած ֆիզիկամաթեմատիկական միջազգային օլիմպիադայում։
2026
Լուրեր
am_HY
Церемония награждения победителей и призеров Всероссийской олимпиады по ИИ
Sputnik Արմենիա
Церемония награждения победителей и призеров Всероссийской олимпиады по ИИ
2026-11-20T21:51+0400
true
PT0M50S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109598781_89:0:1076:740_1920x0_80_0_0_0b49a44e610fb3dafe4a15dfc56f03bc.jpg.webp
օլիմպիադա, видео, հայ, աշակերտ, հաղթանակ, ռուսաստան, տիեզերք
օլիմպիադա, видео, հայ, աշակերտ, հաղթանակ, ռուսաստան, տիեզերք
Օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 16-ից 21-ը Մոսկվայում և նվիրված է եղել «Տիեզերք» թեմային։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանցի դպրոցական Գուրգեն Բայբուրդյանը դարձել է Մոսկվայում անցկացված Արհեստական բանականության համառուսաստանյան օլիմպիադայի հաղթող։ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտը նվաճել է Ռուսաստանից և այլ երկրներից մասնակիցներին միավորող մրցույթի բարձրագույն պարգևը։
«Շնորհակալություն ընտանիքիս, ընկերներիս և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։ Երբ հայտարարեցին երկրորդ տեղը, մտածեցի՝ վերջ, ես մրցանակակիր չդարձա։ Դա անսպասելի էր»,- ասել է Բայբուրդյանը պարգևատրման արարողության ժամանակ։
«Միջազգային թրեք» անվանակարգում ինքը մրցում էր Ղազախստանի, Կիպրոսի և Բելառուսի մասնակիցների հետ։
Գյումրեցի 16-ամյա դպրոցականը նաև ներկայացրել է տպավորությունները Ռուսաստան իր առաջին ուղևորությունից։
«Ինձ այստեղ շատ դուր եկավ։ Շատ գեղեցիկ է և ժամանակակից»,-նշել է նա։
Օլիմպիադան անցկացվել է 2026 թվականի նոյեմբերի 16-ից 21-ը և նվիրված է եղել «Տիեզերք» թեմային։ Ամենամյա մրցույթին մասնակցում են 8–11-րդ դասարանների աշակերտներ, քոլեջների ուսանողներ։
Սա Գուրգեն Բայբուրդյանի առաջին ձեռքբերումը չէ միջազգային ինտելեկտուալ մրցույթներում։ 2025 թվականին նա ընկերների հետ երկրորդ տեղն էր զբաղեցրել Ալմա Աթայում կայացած ֆիզիկամաթեմատիկական միջազգային օլիմպիադայում։