Հրթիռ է պայթել իրանական Քեշմ քաղաքի շրջանում. Tasnim

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր կղզում պայթյունի ձայներ են լսվել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հրթիռ է պայթել իրանական Քեշմ քաղաքի շրջանում՝ Հորմուզի նեղուցում գտնվող համանուն կղզում։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:50-ին, հայտնում է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ կղզու երկնքում պայթյունի ձայն է լսվել։ Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Հրթիռի ծագումն ու տեղի ունեցածի հանգամանքները նույնպես առայժմ անհայտ են։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին, ինչից հետո Թեհրանը պատասխան գրոհներ էր ձեռնարկել։ Չնայած հարաբերական անդորրին՝ հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ մարտական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է։

Leave a comment