«Մեծ քայլերով շարժվում ենք առաջ»․ Team Group-ը՝ Digitec-ի ռազմավարական գործընկեր (տեսանյութ)
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:Ավելի քան 30 հազար այցելու, որից 4 հազարը՝ արտասահմանից։ Արդեն 21-րդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է «Դիջիթեք» միջազգային համաժողովն ու ցուցահանդեսը։
Ավանդույթի համաձայն՝ «ԹԻՄ ԳՐՈՒՊ»-ն այս տարի ևս «Դիջիթեք»-ի ռազմավարական գործընկերն է։ Ընկերությունների խումբն այս անգամ ներկայացնում է իր տեխնոլոգիական ներուժը՝ առաջարկելով նորարարական լուծումներ տարբեր ոլորտների համար՝ հեռահաղորդակցությունից մինչև ֆինանսներ ու լոգիստիկա։
Այս տարի «Դիջիթեք»-ն անցկացվում է «Աշխարհի նոր արհեստական բանականության հանգույց» խորագրով։ Միջազգային տեխնոլոգիական միջոցառումը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։