https://arm.sputniknews.ru/20261120/vkan-samvel-karapetjanin-herustacujcvov-e-tesel-pastabany-zaveshtali-drvag-patmec-datic-109597667.html
Վկան Սամվել Կարապետյանին հեռուստացույցով է տեսել. փաստաբանը զավեշտալի դրվագ պատմեց դատից
Վկան Սամվել Կարապետյանին հեռուստացույցով է տեսել. փաստաբանը զավեշտալի դրվագ պատմեց դատից
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T20:43+0400
2026-11-20T20:43+0400
2026-11-20T20:44+0400
սամվել կարապետյան
դատարան
դատ
փաստաբան
վկա
կալանք
ռուբեն հակոբյան
արմեն ֆերոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/11/101075562_0:62:1185:729_1920x0_80_0_0_5dc8f552bd21db9449060d7758c65208.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի քրեական գործը ծայրահեղ քաղաքական հետապնդում պարունակող քրեական հետապնդում է, և այդ մասին են վկայում հատկապես վկաների ցուցմունքները։ Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը։Փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրացրեց գործընկերոջ խոսքը` մի զավեշտալի դրվագ առանձնացնելով այսօրվա դատական նիստից։ Նրա խոսքով` վկաներից մեկը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանին միայն հեռուստացույցով է տեսել։ «Սամվել Կարապետյանի մեղքն այս պահի դրությամբ այն է, որ որոշ վկաներ նշում են, որ ճանաչել ու տեսել են Սամվել Կարապետյանին հեռուստացույցով` որպես բարերարի ու հայտնի մարդու։ Ըստ մեղադրանքի կողմի` Կարապետյանի մեղադրանքն այդքանով արդեն իսկ հաստատված է»,– նշեց Հակոբյանը։Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին քննարկելու են իր միջնորդությունն այն մասին, որ Սամվել Կարապետյանը հիմա ապօրինաբար է գտնվում կալանքի տակ։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն:Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Հունիսի 18-ին նա կալանավորվեց։Հոկտեմբերին Կարապետյանի մեղադրանքը փոփոխվեց, ավելացվեց ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նոյեմբերի 4–ի վաղ առավոտից, սակայն, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները սկսեցին խուզարկություն իրականացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՔԿ։ Նա ձերբակալվեց։ Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում մասնավոր ոլորտում կատարել են 4 դրվագ ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Նոյեմբերի 5-ին Կարապետյանը կրկին կալանավորվեց, այս անգամ՝ 1 ամիս ժամկետով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/11/101075562_66:0:1119:790_1920x0_80_0_0_b2a1ad231edb0d0435faded9536ac306.jpg.webp
սամվել կարապետյան, դատարան, դատ, փաստաբան, վկա, կալանք, ռուբեն հակոբյան, արմեն ֆերոյան
սամվել կարապետյան, դատարան, դատ, փաստաբան, վկա, կալանք, ռուբեն հակոբյան, արմեն ֆերոյան
Սամվել Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի քրեական գործը ծայրահեղ քաղաքական հետապնդում պարունակող քրեական հետապնդում է, և այդ մասին են վկայում հատկապես վկաների ցուցմունքները։ Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Ծայրահեղ քաղաքական հետապնդում պարունակող քրեական գործի հետ գործ ունենք, որտեղ արվել է ամեն ինչ, որպեսզի ունենան մեղադրական բնույթի կցկտուր, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ` փողերի լվացման մեղադրանքն ամեն կերպ ապացուցելու համար»,– ընդգծեց փաստաբանը` ավելացնելով, որ որևէ փաստ կամ փաստաթուղթ գոյություն չունի, որ Սամվել Կարապետյանն այդ ամենի հետ առնչություն ունի։
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրացրեց գործընկերոջ խոսքը` մի զավեշտալի դրվագ առանձնացնելով այսօրվա դատական նիստից։ Նրա խոսքով` վկաներից մեկը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանին միայն հեռուստացույցով է տեսել։
«Սամվել Կարապետյանի մեղքն այս պահի դրությամբ այն է, որ որոշ վկաներ նշում են, որ ճանաչել ու տեսել են Սամվել Կարապետյանին հեռուստացույցով` որպես բարերարի ու հայտնի մարդու։ Ըստ մեղադրանքի կողմի` Կարապետյանի մեղադրանքն այդքանով արդեն իսկ հաստատված է»,– նշեց Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին քննարկելու են իր միջնորդությունն այն մասին, որ Սամվել Կարապետյանը հիմա ապօրինաբար է գտնվում կալանքի տակ։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Հունիսի 18-ին նա կալանավորվեց։