Քաղաքականություն
20.11.2026 | 18:15
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարությունները Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի քարտեզի և Դաշնակցության՝ «Միացյալ Հայաստանի» ծրագրային նպատակի վերաբերյալ, ըստ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, բացահայտում են ընդդիմության իրական դիրքորոշումը խաղաղության գործընթացի նկատմամբ։ ԱԺ-ում ելույթ ունենալով՝ Ռուբինյանը Մարիաննա Ղահրամանյանին մեղադրեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններով քարտեզը «կիսատ» որակելու, իսկ ընդդիմությանը՝ խաղաղությունը խոչընդոտելու մեջ։
«Հայրենակիցներ, տիկի՛ն Ղահրամանյան, Դուք ստում եք, որովհետև Դուք ակնհայտորեն նկատի ունեիք Հայաստանի Հանրապետության քարտեզը, որովհետև Դուք Ձեր բերանով ասեցիք՝ «ձեր կրծքին փակցվող կիսատ քարտեզը»։ Եվ, կներեք, բայց Ձեր արդարացումները չեն անցնում, Դուք ստում եք»,- ասաց Ռուբինյանը։
ԱԽ խոսնակը նաև պնդեց, որ ընդդիմության գործողությունների նպատակը խաղաղությունը խոչընդոտելն ու Հայաստանն այլ պետության կազմ մտցնելն է։
«Հարգելի գործընկերներ, դուք ունեք մի նպատակադրում՝ գալ այստեղ, պաթոսային հայտարարություններ անել՝ հայրենիք, կիսատ քարտեզ, զոհեր և այլն, բայց խոչընդոտել խաղաղությանը, անհնար դարձնել խաղաղությունը ու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ՝ ձեր երաշխավորների կազմ։ Թույլ չենք տալու»,- ասաց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոկբյան