Ֆրանսիայի նախկին վարչապետ (2005-2007 թթ.) Դոմինիկ դը Վիլպենը հայտարարել է, որ մասնակցելու է 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։
«Ֆրանսիայում հետընթացի վառ վկայությունը վերջին շրջանում սկիզբ առած բողոքի մեծ ալիքն է, տնտեսական խնդիրները, որոնք սոցիալական բունտի են հանգեցրել։
Երկրի ղեկին այժմ «ուրվական» ղեկավար է՝ անկյուն քշված կառավարության հետ, որն ընդամենը իշխանության պատրանք է ստեղծում»,- ասել է Ֆրանսիայի նախկին վարչապետը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2027 թվականի ապրիլի 18-ին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են սկսվել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։