Շվեդիան ռուս մարզիկներին վիզա չի տրամադրի՝ երկրի տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնել է Շվեդիայի միգրացիոն ծառայությունը։
«Շվեդիայի միգրացիոն ծառայությունը Շենգենյան վիզաներ չի տրամադրի այն ռուս մարզիկներին, որոնք ցանկանում են մասնակցել Շվեդիայում անցկացվող մրցումներին»,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ արդեն սահմանափակումներ էին մտցրել ռուս մարզիկների մուտքի նկատմամբ։ Մասնավորապես, Ֆինլանդիա մուտքի թույլտվություն չէին ստացել ռուս գեղասահորդները, որոնք պետք է մասնակցեին Չմշկասահքի միջազգային միության (ISU) Գրան պրիի փուլին։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի նախագիծը ներառելու է ռուս մարզիկներին վիզաների տրամադրումն արգելելու առաջարկ։
Դավիթ Եղիազարյան