Հայկական ջազը դուրս է գալիս միջազգային շուկա․ նոր հարթակ կգործարկվի

https://arm.sputniknews.ru/20261119/hajkakan-jazy-durs-e-galis-mijazgajin-shuka-nvor-hartak-kgvortsarkvi-109593621.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109541202_261:0:1701:1080_1920x0_80_0_0_b54194ad2c0ed7b0eb208f2c40c83b96.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ջազ, երաժիշտ, տեսանյութ, տեսանյութեր, видео, լուսինե ոսկանյան

հայաստան, ջազ, երաժիշտ, տեսանյութ, տեսանյութեր, видео, լուսինե ոսկանյան

Բաժանորդագրվել

Համաժողովի ընթացքում քննարկվելու են արտերկրյա հյուրախաղերի հետ կապված բոլոր բաղադրիչները՝ վիզաների ապահովումից ու լոգիստիկայից մինչև ֆինանսական և դիվանագիտական աջակցություն։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայկական ջազը միջազգային շուկա դուրս բերելու նպատակով «ՋազՋանս» (JazzJans) փառատոնի շրջանակում ստեղծվել է Ջազ ակումբների փոխանակման հարթակ՝ Jazz Clubs Exchange Platform, որը հայաստանյան և արտասահմանյան ջազ ակումբներին կօգնի երաժիշտների փոխադարձ այցեր կազմակերպել։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս մասին ասաց երաժշտական ոլորտի փորձագետ, «Օբերտոն»-ի և «Հայկական երաժշտացանց»-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Ոսկանյանը։

«JCEP-ի հնարավորինս հեռու գնալու երազանքն է՝ հյուրընկալել երաժիշտների աշխարհի ամենատարբեր անկյուններից և հայ ջազմենների համար ստեղծել ելույթների հնարավորինս շատ հարթակներ արտերկրում»,- նշեց Ոսկանյանը՝ ներկայացնելով նոյեմբերի 19-ից Երևանում մեկնարկող նախաձեռնությունը։

Առաջին համագործակցությունը ձևավորվել է Երևանի «Ուլիխանյան» և Թբիլիսիի «1984» ջազ ակումբների միջև․ նոյեմբերի 19–22-ը վրացի ճանաչված ջազմենները ելույթ կունենան Երևանում, իսկ նոյեմբերի 27–29-ը հայ երաժիշտները կմեկնեն Թբիլիսի։

«Մենք «Հայկական երաժշտացանց»-ով համագործակցում ենք վրացական արտահանման գրասենյակի հետ և երկարաժամկետ ծրագրեր ենք կառուցում։ Սա մեզ համար հնարավորություն է միացնել մեր երկու փոքր բեմերն ու շուկաները, միասին ավելի ուժեղ դառնալ և աշխարհին ավելի շատ բան առաջարկել»,- ընդգծեց փորձագետը։

Բացի համերգային ծրագրից, նոյեմբերի 21-ին Երևանում կանցկացվի Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը՝ Europe Jazz Network-ի, Ֆրանսիայի երաժշտության ազգային կենտրոնի, Դուբայի ջազ ակումբների և դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Համաժողովի ընթացքում մենք քննարկելու ենք արտերկրյա հյուրախաղերի հետ կապված բոլոր բաղադրիչները՝ վիզաների ապահովումից ու լոգիստիկայից մինչև ֆինանսական և դիվանագիտական աջակցություն։ Թվում է, թե սա փոքր քայլ է, բայց իրականում բացում է շատ մեծ և երկարաժամկետ համագործակցության դռներ»,- պարզաբանեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ «Վիլկո» կապիտալի կառավարման ընկերության աջակցությամբ մեկնարկած այս ծրագրով արդեն հետաքրքրված են Դուբայի, Լիոնի և Էկվադորի գործընկերները։

Ոսկանյանը համոզված է, որ հայ երաժիշտները լիովին մրցունակ են համաշխարհային բեմերում, իսկ նոր հարթակը նրանց համար համակարգված ճանապարհ կստեղծի՝ տեղական ակումբներից դեպի միջազգային հեղինակավոր հարթակներ։

Leave a comment