Անի համայնքին տրամադրվել է 2, Հրազդան համայնքին՝ 3 ավտոբուս

Անի համայնքին տրամադրվել է 2, Հրազդան համայնքին՝ 3 ավտոբուս

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են․

Երևանի քաղաքապետի հանձնարարականով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում մեկնարկել է դեռևս 2024 թ. դեկտեմբերին շահագործումից դուրս բերված, սակայն վերանորոգումից հետո շահագործման ենթակա 2011 թ․ արտադրության «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց։

 

 Նշված գործընթացի շրջանակներում արդեն իսկ Անի համայնքին տրամադրվել է 2, Հրազդան համայնքին՝ 3 ավտոբուս։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ։

 

Ավելորդ շահարկումներից խուսափելու համար ընդգծում ենք, որ «Հայգեր» մակնիշի տվյալ ավտոբուսները շահագործումից դուրս էին բերվել դեռևս 2024 թ. դեկտեմբերին` «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսների նոր խմբաքանակի ներկրումից հետո։

Leave a comment