Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանցիները ակտիվորեն գյուղական տներ են գնում Բելառուսում՝ կոչ անելով բելառուսներին հետևել նրանց օրինակին։
«Ռուսաստանցիները ապրեն։ Նրանք լսել են «բատկային»։ Մեծ հոսք կա։ Նրանք արդեն Մինսկից այն կողմ՝ դեպի ձեզ են մոտենում։ Գնում են այս փոքրիկ գյուղական տները։ Ընդ որում, առաջին հերթին դրանք ոչ աղքատ մարդիկ են։ Նրանք այնտեղ նորմալ տներ են կառուցում։ Եվ շատ դեպքերում այնտեղ են լինում երեխաների հետ»,– ասել է Լուկաշենկոն Գրոդնոյի մարզի Սմորգոն քաղաքում՝ յուղատու մշակաբույսերի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նախագահի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։