https://arm.sputniknews.ru/20261120/arcakhcineri-andznagrerum-adrbejan-grely-qaghaqakan-vorvoshman-hetevanq-e-arcakh-miutjun-109590221.html
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը քաղաքական որոշման հետևանք է․ «Արցախ միություն»
Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը քաղաքական որոշման հետևանք է․ «Արցախ միություն»
Sputnik Արմենիա
Միությունը հղում է արել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի մի շարք ակտերի՝ պնդելով, որ բռնի տեղահանվածների… 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T17:06+0400
2026-11-20T17:06+0400
2026-11-20T17:07+0400
արցախ
արցախցի
ադրբեջան
անձնագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/10/104683455_0:78:1500:922_1920x0_80_0_0_080ca93378b36d8db35cced84291738d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելու պահանջը բխում է ոչ թե միջազգային ստանդարտներից, այլ ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից և նոր օրենսդրական կարգավորումից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ միությունը»՝ արձագանքելով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանմանը։Նշենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին պարզաբանել էր, որ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով։ Ըստ ծառայության՝ ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։ Գերատեսչությունը հայտնել էր նաև, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողության մարմիններից հին նմուշի անձնագրերում առկա գրառումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել, ինչի պատճառով նոր կենսաչափական համակարգում միասնական մոտեցում է սահմանվել։«Ոչ ICAO-ն, ոչ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը բխում է բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրենքից, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոփոխել»,– ասված է հայտարարության մեջ։Միության պնդմամբ՝ ICAO 9303 ստանդարտով անձնագրում ծննդավայրի նշումը պարտադիր չէ, իսկ այն ներառելու դեպքում հնարավոր է նշել միայն քաղաքը կամ բնակավայրը՝ առանց պետության անվանման։ ISO 3166-ը, ըստ կազմակերպության, սահմանում է պետությունների անվանումների կոդավորման կանոնները, սակայն չի պարտադրում անձնագրում անպայման նշել պետությունը։Կազմակերպությունը հիշեցրել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի օրենքը հնարավորություն էր տալիս քաղաքացու ցանկությամբ որպես ծննդավայր նշել քաղաքը, գյուղը կամ այլ բնակավայր։ Այդ կարգավորմամբ արցախցիների անձնագրերում հնարավոր էր նշել Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան կամ Մարտակերտ՝ առանց պետության անվանման։Ըստ հայտարարության՝ իրավիճակը փոխվել է 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ին ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով, որի 3-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում ծննդավայրը սահմանվում է որպես պետություն։«Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետևանք է ՀՀ օրենսդրի ընտրության, ոչ թե միջազգային պահանջի։ Հետևաբար այն կարող է և պետք է շտկվի նույն օրենսդրի կողմից»,– ընդգծել է միությունը։Կազմակերպությունը վիճարկել է նաև ծննդյան պահի պետության փոխարեն «Ադրբեջան» նշելու իրավաչափությունը։ Միության հիմնավորմամբ՝ մինչև 1991 թվականը ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միությունում, իսկ հետագա տարիներին ծնվածների փաստաթղթերում որպես ծննդավայրի պետություն կարող է նշված լինել Հայաստանի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։«Արցախ միությունը» ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից պահանջել է հրատապ փոփոխել օրենքը՝ վերականգնելով անձի ցանկությամբ միայն բնակավայրը նշելու հնարավորությունը։Մինչև օրենսդրական փոփոխությունը կազմակերպությունն առաջարկել է կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումն այն անձանց, որոնք դեմ են դրան, իսկ պետությունը նշելու անհրաժեշտության դեպքում առաջնորդվել ծննդյան վկայականում առկա տվյալներով։Միությունը նաև պահանջել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակի միջազգային ստանդարտների այն կոնկրետ դրույթները, որոնք, իր մեկնաբանությամբ, արգելում են միայն բնակավայրի նշումը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էլ կոչ է արել գնահատել նոր կարգավորման համաչափությունը և դիմել Սահմանադրական դատարան։Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է իրավական ճանապարհով պայքարել, որպեսզի իր նոր կենսաչափական անձնագրում որպես ծննդավայր «Ադրբեջան» չնշվի։ «սկ թե ինչպես թույլ չեմ տալու, դա արդեն իրավական տեխնիկայի հարց է»,– ասել է Բեգլարյանը՝ կրկին շեշտելով, որ արցախցիների նոր փաստաթղթերում «Ադրբեջան» գրառումը միջազգային ստանդարտների պահանջ չէ։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/10/104683455_84:0:1417:1000_1920x0_80_0_0_a8e359edb50c2e56d91afb91ea8bb905.jpg.webp
արցախ, արցախցի, ադրբեջան, անձնագիր
արցախ, արցախցի, ադրբեջան, անձնագիր
Միությունը հղում է արել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի մի շարք ակտերի՝ պնդելով, որ բռնի տեղահանվածների ինքնության և փաստաթղթերի վերաբերյալ տվյալները պետք է պաշտպանված լինեն։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելու պահանջը բխում է ոչ թե միջազգային ստանդարտներից, այլ ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից և նոր օրենսդրական կարգավորումից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախ միությունը»՝ արձագանքելով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանմանը։
Միությունը դատապարտել է ծառայության այն հիմնավորումը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց փաստաթղթերում «Ադրբեջան» գրառումը պայմանավորված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 և ISO 3166 ստանդարտների պահանջներով։
«Ոչ ICAO-ն, ոչ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը բխում է բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրենքից, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոփոխել»,– ասված է հայտարարության մեջ։
Միության պնդմամբ՝ ICAO 9303 ստանդարտով անձնագրում ծննդավայրի նշումը պարտադիր չէ, իսկ այն ներառելու դեպքում հնարավոր է նշել միայն քաղաքը կամ բնակավայրը՝ առանց պետության անվանման։ ISO 3166-ը, ըստ կազմակերպության, սահմանում է պետությունների անվանումների կոդավորման կանոնները, սակայն չի պարտադրում անձնագրում անպայման նշել պետությունը։
Կազմակերպությունը հիշեցրել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի օրենքը հնարավորություն էր տալիս քաղաքացու ցանկությամբ որպես ծննդավայր նշել քաղաքը, գյուղը կամ այլ բնակավայր։ Այդ կարգավորմամբ արցախցիների անձնագրերում հնարավոր էր նշել Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան կամ Մարտակերտ՝ առանց պետության անվանման։
Ըստ հայտարարության՝ իրավիճակը փոխվել է 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ին ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով, որի 3-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում ծննդավայրը սահմանվում է որպես պետություն։
«Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետևանք է ՀՀ օրենսդրի ընտրության, ոչ թե միջազգային պահանջի։ Հետևաբար այն կարող է և պետք է շտկվի նույն օրենսդրի կողմից»,– ընդգծել է միությունը։
Կազմակերպությունը վիճարկել է նաև ծննդյան պահի պետության փոխարեն «Ադրբեջան» նշելու իրավաչափությունը։ Միության հիմնավորմամբ՝ մինչև 1991 թվականը ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միությունում, իսկ հետագա տարիներին ծնվածների փաստաթղթերում որպես ծննդավայրի պետություն կարող է նշված լինել Հայաստանի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Միությունը հղում է արել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի մի շարք ակտերի՝ պնդելով, որ բռնի տեղահանվածների ինքնության և փաստաթղթերի վերաբերյալ տվյալները պետք է պաշտպանված լինեն։
«Արցախ միությունը» ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից պահանջել է հրատապ փոփոխել օրենքը՝ վերականգնելով անձի ցանկությամբ միայն բնակավայրը նշելու հնարավորությունը։
Մինչև օրենսդրական փոփոխությունը կազմակերպությունն առաջարկել է կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումն այն անձանց, որոնք դեմ են դրան, իսկ պետությունը նշելու անհրաժեշտության դեպքում առաջնորդվել ծննդյան վկայականում առկա տվյալներով։
Միությունը նաև պահանջել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակի միջազգային ստանդարտների այն կոնկրետ դրույթները, որոնք, իր մեկնաբանությամբ, արգելում են միայն բնակավայրի նշումը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էլ կոչ է արել գնահատել նոր կարգավորման համաչափությունը և դիմել Սահմանադրական դատարան։
Կազմակերպությունը հորդորել է «Ադրբեջան» գրառմանը դեմ արցախցիներին կենսաչափական փաստաթղթերի համար դիմելիս ներկայացնել գրավոր պահանջ և ստանալ հիմնավորված վարչական ակտ՝ հայտնելով, որ պատրաստ է տրամադրել իրավական աջակցություն։ Նրանք պնդել են, որ արցախցիների ծննդավայրը նրանց ինքնության ու արժանապատվության մասն է, որը պետք է հարգի Հայաստանի Հանրապետությունը։
«սկ թե ինչպես թույլ չեմ տալու, դա արդեն իրավական տեխնիկայի հարց է»,– ասել է Բեգլարյանը՝ կրկին շեշտելով, որ արցախցիների նոր փաստաթղթերում «Ադրբեջան» գրառումը միջազգային ստանդարտների պահանջ չէ։