Ռուսական հրթիռների հետ կապված միջադեպերը արձագանք են պահանջում, սակայն ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել էսկալացիայից. այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Եկեք ինքներս մեզ չխաբենք։ Տեղի է ունեցել միջադեպ, որը արձագանք է պահանջում, սակայն մեր դաշնակիցները՝ օրինակ՝ Միացյալ Նահանգները, չեն ցանկանում չափազանցված արձագանքել։ Նրանք չեն ցանկանում, որ որևէ պատասխան քայլ հանգեցնի էսկալացիայի նոր փուլի, և ես հասկանում եմ դա»,- նշել է Տուսկը։
Լեհաստանի վարչապետն ասել է, որ մեղմ ասած միշտ չէ, որ համաձայն է ամերիկյան կողմի՝ այս միջադեպերի վերաբերյալ գնահատականների և մեկնաբանությունների հետ։ Կարծում եմ՝ այս դեպքում ոչ ոք չի փորձի տեղի ունեցածը ներկայացնել որպես պարզապես պատահական սխալ։ Մենք, անշուշտ, կտրամադրենք սպառիչ տեղեկատվություն այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այլ ոչ թե այն, ինչը կարող է համապատասխանել իրադարձությունների վերաբերյալ ուրիշի վարկածին»,- ընդգծել է Դոնալդ Տուսկը։