https://arm.sputniknews.ru/20261120/haj-adrbejanakan-kargavvorman-ughghutjamb-arajarknern-ardiakan-en-naev-ajsor-zakharvova-109588628.html
Հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ առաջարկներն արդիական են նաև այսօր. Զախարովա
Հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ առաջարկներն արդիական են նաև այսօր. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընկերներին ամենատարբեր հարցերում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T16:26+0400
2026-11-20T16:26+0400
2026-11-20T16:26+0400
հայաստան
ռուսաստան
մարիա զախարովա
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109587293_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d715a5b6d36708cf3297f47290177530.jpg.webp
2020–2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել դրանց տակ դրված իր ստորագրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Մենք, անշուշտ, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», — հայտարարել է Զախարովան։Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ 2020 թվականին։ Այս ընթացքում Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է զգալի արդյունքների հասնել։Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է փոխգործակցության առանցքային ուղղությունների ճանապարհային քարտեզ։ Դրանց թվում են խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համալիր ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը։Զախարովայի խոսքով՝ այժմ Բաքուն ու Երևանը նախապատվությունը տալիս են ուղիղ երկխոսությանը, և Մոսկվան հարգանքով է վերաբերվում այդ ընտրությանը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
Наработки по армяно-азербайджанской нормализации, подготовленные при посредничестве России, остаются актуальны и сегодня: Захарова
Sputnik Արմենիա
Наработки по армяно-азербайджанской нормализации, подготовленные при посредничестве России, остаются актуальны и сегодня: Захарова
2026-11-20T16:26+0400
true
PT1M29S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109587293_198:0:1638:1080_1920x0_80_0_0_c6b2c23bde9c9be453838b4725c09f7c.jpg.webp
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, ադրբեջան, видео
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, ադրբեջան, видео
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընկերներին ամենատարբեր հարցերում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։
2020–2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել դրանց տակ դրված իր ստորագրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, անշուշտ, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», — հայտարարել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ 2020 թվականին։ Այս ընթացքում Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է զգալի արդյունքների հասնել։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է փոխգործակցության առանցքային ուղղությունների ճանապարհային քարտեզ։ Դրանց թվում են խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համալիր ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը։
Զախարովայի խոսքով՝ այժմ Բաքուն ու Երևանը նախապատվությունը տալիս են ուղիղ երկխոսությանը, և Մոսկվան հարգանքով է վերաբերվում այդ ընտրությանը։