Փորձել են Իրանից ՀՀմաքսանենգ ճանապարհով աննախադեպ քանակի ծխախոտ տեղափոխել

Իրանից Հայաստան փորձել են մաքսանենգ ճանապարհով աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանք տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։

Զննության արդյունքում բեռնատարների կցորդիչներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հզ 100 տուփ ծխախոտ:

Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների կողմից ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment