Ալեն Սիմոնյանն ու դեսպան Բուշը քննարկել են Հայաստան-Գերմանիա օրակարգի հարցեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա օրակարգի ընթացիկ հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ կապերին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին։