Խաղաղության ճանապարհին այսօր մեկ խոչընդոտ կա՝ խորհրդարանական ընդդիմությունը. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սահմանադրական այն հանրաքվեն, որը առաջարկվում է, ոչ միայն սահմանադրության հանրաքվե է, ինքը նոր Սահմանադրության հանրաքվե լինելով նաև անկախության հանրաքվե է: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրանով մենք կոնֆլիկտի, ապապետականության և պատերազմի ԴՆԹ-ն առաջարկում են փոխարինել խաղաղության, զարգացման, ազատության և անկախության ԴՆԹ-ով»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել քաղաքական ուժերի անվանումների վրա:
«Պատերազմի բոլոր կուսակցությունների անվան մեջ Հայաստան բառը կա: Հայաստան բառը իրենց համար ծխածածկույթ է, որ իրենք թաքցնեն հակահայաստան լինել: Էտ կոմպլեքսը հին ժամանակներից հայտնի է: Պատմության մեջ բազմաթիվ Սարգոն թագավորներ են եղել, որը նշանակում է օրինական: Այսինքն բոլոր այն թագավորները, որոնք լեգիտիմության խնդիր են ունեցել իրենց վրա վերցրել են օրինական թագավոր տիտղոսը: Հիմա իրենք այդ նույն ֆենոմենն են կրկնում, որովհետև «Հայաստան» դաշինքի առաջնորդը Հայաստանում հայտնի է որպես ի՞նչ, որպես ամենահակահայաստան քաղաքական գործիչ և պաշտոնյա՝ հայտնի պատճառներով: Բնականաբար «Հայաստան» անունը պետք է ընտրեին: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդի համար Հայաստանը ընդամենը բազմաթիվ պասպորտներից մեկն է: Պետք է կոմպլեքսը հաղթահարի, որ իրենք Հայաստանի հետ ընդհանրապես կապ ունեն: Դէ «ուժեղն» էլ «հաղթաշարների», «ստնտուկների», «արծակախնդրությունների», և մյուս բարեգործների «դեղորյաքի» մատակարարումների համար է»,-ասաց վարչապետը:
Նա նաև հավելել է, որ հավատում է, որ Հայաստանում իշխանափոխություն ցանկացող քաղաքացիները քվեարկել են հենց ընդդիմադիրների օգտին, որոնք սակայն խաբված կլինեն եթե մերժեն իր առաջարկները:
«Այո մենք հաստատել ենք խաղաղություն և գնում ենք խաղաղությունը վերջնական, անշրջելի, տասնամյա, հարյուրամյա դարձնելու ճանապարհով և այդ ճանապարհին այսօր կա մի խոչընդոտ՝, այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է»,-ասաց վարչապետը։