Խնդրահարույց են թե՛ տեղամասային կենտրոնների կամ քվեարկության սենյակների վերաբերյալ տվյալների բացակությունը․ Անկախ Դիտորդ
Անկախ Դիտորդի հայտարարությունը․
Սանհանգույցների մասին․ ինչպիսին են հանձնաժողովների աշխատանքային պայմանները 2026թ․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոններում սանհանգույցների առկայությունը
Քվեարկության կազմակերպման ու անցկացման համար բազմաթիվ մարդիկ՝ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, ծառայություն իրականացնող ոստիկանների կարգավիճակով երկար ժամեր անց են կացնում տեղամասային կենտրոններում։ Ոստիկանության ծառայողների դեպքում դա առնվազն 24 ժամ է, իսկ հանձնաժողովի անդամների դեպքում առնվազն 15 ժամ։
Միևնույն տարածքում այսքան ժամ աշխատող անձանց համար պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Այդ պայմանների գործնական ապահովումը Անկախ դիտորդը գնահատում է քվեարկության օրը ի թիվս այլ դիտարկումների։
Ընդհանուր առմամբ, տեղամասային կենտրոնների առնվազն 95%-ը հանրային նշանակության տարածքներ են, որոնք իրենց գործունեության ընթացքում ենթադրաբար պիտի ապահովեն սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններ։
Հանրային նշանակության շինություններում սանհանգույցի բացակայությունը խիստ մտահոգիչ է։ Առավել մտահոգիչ է, երբ այդ տարածքները ներառում են կրթական ուսումնական հաստատություններ։ Սանհանգույց չունեցող տեղամասային կենտրոններից 19-ը դպրոցներ են, 2-ը՝ մանկապարտեզ։
Որոշ բնակավայրերից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ որոշ դեպքերում այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն շինությունը ունի սանհանգույց, սակայն նշված է, որ չունի։ Սա մի կողմից դրական լուր է, մյուս կողմից խոսում է տեղամասային կենտրոնների նկարագրության վերաբերյալ անփույթ վերաբերմունքի մասին։
Ըստ այդմ խնդրահարույց են թե՛ տեղամասային կենտրոնների կամ քվեարկության սենյակների վերաբերյալ տվյալների բացակությունը, թե՛ այն, որ առկա տվյալներում առկա են նաև անճշտություններ։